Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ գործարքների դեպքում հետվճարի չափն ավելանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն կտրվի ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։

Ըստ այդմ, անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը կսահմանվի 12%` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։

Միաժամանակ, ըստ փոփոխությունների՝ կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվի։ Այսինքն, արդեն սեպտեմբեր ամսին կատարված անկանխիկ գնումների նկատմամբ կկիրառվի 12%, բայց ոչ ավելի 6000 դրամը, որը կվճարվի հոկտեմբերին, իսկ կոմունալ ծախսերից հետվճար չի հաշվարկվի։

Հիշեցնենք, որ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 12% հետվճարի ծրագրից կարող են օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։




Լրահոս