
Մարդու իրավունքների պաշտպան Amnesty International կազմակերպությունը դատապարտել է Եգիպտոսի Բարձրագույն զինվորական խորհրդին իր վրա վերցրած պարտավորությունները խախտելու համար,- հաղորդում է MIGnews -ը, կազմակերպությունը նշել է, որ խորհրդի թշնամական գործողությունները շատ ավելի վատն են, քան Մուբարաքի վարչակարգի ժամանակ: Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Եգիպտոսում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումներում զոհվել է ավելի քան 35 մարդ: