
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոկում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելության՝ Ներքին Հանդում իրականացրած պարեկությանն ու գրել.
«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է իր պարեկությունն Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։ Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը: Առաքելությունն ապացույցն է այն բանի, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»:
Դեսպանը նաև լուսանկարներ է հրապարակել Ներքին Հանդի պարեկությունից: