
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում արծաթե և բրոնզե մեդալներ նվաճելու առթիվ շնորհավորել է ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին։
X-ի իր միկրոբլոկում դեսպանը գրել է.
«Շնորհավորում ենք հունահռոմեական ոճի ըմբշամարտում արծաթե և բրոնզե մեդալներ նվաճած ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին»: