Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 25 հրթիռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական բանակը հայտնել է, որ Լիբանանից 25 հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի տարածք։

Տուժածների մասին տեղեկություններ չկան, նշել են բանակի մամուլի ծառայությունից։

Ի պատասխան՝ իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող այն շրջաններին, որտեղից արձակվել են հրթիռները, հավելել է նա։




Լրահոս