
ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից։
ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:
Մասնավորապես՝ զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
ԿԲ-ն հորդորում է լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը՝ որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ։ Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ։ Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։