Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր (անգլ.՝ International Day of the World’s Indigenous, արաբ․՝ اليوم الدولي للشعوب الأصلية في العالم, իսպ.՝ Día International de las Poblaciones Indígenas, ֆր.՝ la Journée internationale des populations autochtones), միջազգային տոն, որը նշվում է օգոստոսի 9-ին։
Օգոստոսի 9-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1994 թվականին (դեկտեմբերի 23-ի № 49/214 որոշում) հռչակվել է Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր և նշվում է ամեն տարի։
2004 թվականի դեկտեմբերի 20-ին № 59/174 որոշմամբ Գլխավոր ասամբլեան հռչակել է աշխարհի բնիկ ժողովուրդների երկրորդ միջազգային տասնամյակը՝ «Գործողության և արժանապատվության տասնամյակ» կարգախոսով որոշվել է շարունակել տոնել բնիկ ժողովուրդների Միջազգային օրը երկրորդ տասնամյակի ընթացքում։ Վեհաժողովը խնդրել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ անել կառավարություններին՝ տոնել այդ օրը ազգային մակարդակով։
2009 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի քարտուղարությունը թողարկել է հատուկ փոստային նամականիշներ՝ նվիրված այդ Միջազգային օրվան։