
Դեթրոյթում նախընտրական հանրահավաքի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ և նախագի թեկնածու Քամալա Հարիսի ելույթը ընդհատվել է պաղեստինամետ ակտիվիստների կողմից, գրում է USA Today թերթը։
Թերթի տվյալներով՝ Հարիսի ելույթի ժամանակ մի խումբ ցուցարարներ հակաիսրայելական կոչերով ընդհատել են փոխնախագահին։ Վերջինս ցուցարարների կոչ է արել լռել։
«Գիտե՞ք ինչ, եթե ուզում եք, որ Թրամփը հաղթի, այդպեսել էլ ասեք։ Եթե ոչ, խոսել շարունակում եմ ես»,-վրդովվել է Հարիսը։