Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը շաբաթ օրը մեկնելու է Մասիսի շրջան, հաջորդ օրը՝ Արտաշատի շրջան։ Այս մասին այսօր՝ օգոստոսին 8-ին, Աջափնյակում բնակիչների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը:
«Հանդիպումներ կունենանք Մասիս ու Արտաշատ քաղաքներում և հարակից գյուղերում։ Շարունակելու ենք այցելել քաղաքներով, գյուղերով, բակերով ու թաղերով և մեր ժողովրդին ներշնչել, որ այս պայքարին այլընտրանք չկա, քան նեռի հեռացումն ու ճշմարտության հաղթանակ»,-ասել է նա:
Բագրատ Սրբազանը նաեւ հայտնել է, որ սեպտեմբերի 4-ի հավաքի համար Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճը չեն տրամադրել, փորձել են փոքր՝ 3000 տեղանոց դահլիճը վերցնել, սակայն այսօր պարզ է դարձել, որ այն էլ չեն տրամադրելու, քանի որ համալիրի բոլոր աշխատակիցներն այդ օրը մեկնելու են Վանաձոր: