
Հրապարակվել է Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանշային աղյուսակը։ Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հայաստանի թիմը 45 միավորով ընդգրկվել է լավագույն հնգյակում։
Առաջին տեղում 101 միավորով Իրանն է, 59 միավորով երկրորդ հորիզոնականում Կուբան է, 55 միավորով երրորդ հորիզոնականում Ղրղզստանն է, 50 միավորով չորրորդ հորիզոնականում Ճապոնիան է։