Վաղը՝ օգոստոսի 10-ին, Ֆեստիվառ մշակութային-ժամանցային նախագծի շրջանակներում տեղի կունենա երկրորդ համերգը, այս անգամ՝ Իջեւանում:
Իջեւանի շատրվանների պուրակում համերգային ծրագրով հանդես կգան երգիչ Էրիկը, կլինեն նաեւ հյուրեր Վրաստանից՝ սիրված արտիստներ Դաթո Խուջաձեն եւ Նուցա Թոփուրիան:
Հիշեցնենք, որ «Ֆեստիվառ»-ի շրջանակում հաջորդ համերգն օգոստոսի 24-ին է լինելու՝ Եղեգնաձորում: Համերգի գլխավոր հյուրը «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած «Լադանիվա» խումբն է:
Քրիստինա Մուշեղյան