ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլն ասեց՝ զավթում ենք, մենք էլ զավթեցինք». ինչ է կատարվում այս օրերին Բիձու գյոլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի կիրճի հանրահայտ «Բիձու գյոլ»-ն է, որն ամռան այս շրջանում գրեթե ամեն օր մարդաշատ է։

Թեև տարածված կարծիք կա, որ այստեղ այցելուների մեծամասնությունը մեծահասակներ են, ինչի համար էլ այդ տարածքն ստացել է հենց «Բիձու գյոլ» անվանումը, բայց երիտասարդները և պատանիները նույնպես այստեղ իրենց նախասիրություններին համապատասխան զբաղմունք գտնում են։

Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակը սպորտով զբաղվողների ամենասիրելի վայրերից է, իսկ հատուկ խողովակներով դուրս ժայթքող աղբյուրը, որը հանրությանը հայտնի է Չռիկ անվամբ, համարվում է նաև հանրային առողջ ապրելակերպի կենտրոնը։

Ավանդազրույցների համաձայն՝ առողջարար այս աղբյուրը կառուցվել է 1923 թվականին և հետագայում վերակառուցվել։

«Բիձու գյոլ» մարդիկ գալիս են ոչ միայն մարզվելու ու լողալու, այլեւ կերուխումի, թղթախաղի կամ, ինչպես իրենք են նշում, քաղաքական անցուդարձը քննարկելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս