Ավելի քան 1500 հայկական բեռնատարներ Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում ռուս-վրացական սահմանով անցնելու էլեկտրոնային հերթում են։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Վերջին տվյալներով, հերթագրված է 4881 ավտոմեքենա։ Դրանցից Վրաստան մեկնելու էլեկտրոնային հերթում գրանցված է 1573 բեռնատար։
Վերջին մի քանի օրերին Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհին Վերին Լարս անցակետով հսկայական հերթեր են գոյացել։ Քաղաքացիները ստիպված են մի քանի ժամ սպասել անցակետերով, խցանումներով և չեզոք ճանապարհով անցնելու համար։