Հայ ազգը, որը համարվում է հնագույն ազգերից մեկը, մշտապես առանձնանում է նրանով, որ հավատավոր ժողովուրդ ունի, և այս ամենը փաստում է նաև այն, որ առաջին ազգը, որն ընդունեց քրիստոնեությունը 301 թվականին, հայ ազգն էր։
Չնայած վերը նշված հանգամանքին՝ հայ առաքելական սուրբ եկեղեցուց շեղվելով՝ շատերը դառնում են տարբեր կրոնական կազմակերպությունների և հետնորդներ՝ այդպիսով համարելով իրենց ընտրած ուղին ճշմարիտ։
ArmLur.am-ն ահազանգ է ստացել այն մասին, որ երևանյան տարբեր փողոցներում շատացել են տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ինչպիսիք են Եհովայի վկաները, որոնք փողոցներում կանգնած են իրենց կրոնին վերաբերող թռուցիկներով, գրքույկներով, որոնք դրված են ցուցատախտակների մոտ։
Քաղաքացիների մոտ այս ամենը դժգոհություն է առաջացնում, քանի որ այս ամենը շեղված է հայ առաքելական եկեղեցուց։
Այս հարցով ArmLur.am-ը դիմեց քաղաքապետարան՝ պարզելու՝ ձեռնարկվո՞ւմ են արդյոք ինչ-որ քայլեր այս ամենը կանխելու համար։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց․
«Իրավական տեսանկյունից պայմանավորված՝ յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն իր քարոզչությունը կարող է անել, եթե իրավական այլ խնդիրներ չկան»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան