Սահակաշվիլին «Աջ սեկտորի» հետ թբիլիսյան «մայդան» են նախապատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, որն աշնանը հեռացել էր Վրաստանից և մեկնել ԱՄՆ, վերջին ժամանակներս հիմնականում Կիևում է գտնվում:

Նա ուկրաինական իշխանություններին խորհուրդներ է տալիս, գրում է news.mail.ru-ն:

Հեղինակավոր թբիլիսյան «Խրոնիկա» թերթը տեղեկացրել է նախկին նախագահի շփումների մասին «Աջ սեկտորի» մաս կազմող УНА-УНСО կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Պարբերականի տվյալներով, Սահակաշվիլին մտադիր է կապ հաստատել նշված կազմակերպությունների և այսպես կոչված «վրացական զոնդերների» հետ, որոնք Վրաստանի նախկին իշխանությունների որոք օգտաործվում էին դժգոհների հանրահավաքների դեմ:

Ուկրաինական և վրացական գրոհայինների կապերն իբր պետք է գործարկվեն Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում իրավիճակը ապակայունացնելու նպատակով, ինչի արդյոււնքում Սահակաշվիլին կկարողանա վերադառնաl «սպիտակ ձիու վրա նստած»:

Պարբերականը հայտնում է, որ Սահակաշվիլու քեռին , որը զարմիկին ուղեկցում է Կիևում, Թբիլիսիում նոր «հեղափոխություն» է խոստացել:




Լրահոս