1 օրվա ընթացքում 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, խարդախության՝ 4, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, զենքի, զինամթերքի առգրավման, սառը զենք կրելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծննդկանի կողմից երեխայի սպանության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիության, փաստաթղթեր կեղծելու, ինքնիրավչության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների խախտման՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 16 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս