Իրանը կողմնակից է ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Մեր դիրքորոշումը ապաշրջափակման մասին շատ հստակ է` մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Բնական է, եթե տեղի է ունենում ապաշրջափակում, դրա արդյունքում երթևեկությունն է մեծանում, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով»:
Եթե պայմանավորվածություն է լինում, դա նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի օգտին է, տարածաշրջանի ժողովուրդների օգտին է։ Այն, ինչ իրականացվում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»,- ասել է Իրանի դեսպանը։