
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի զինանոցը համալրվել է մեծ պայթուցիկ ուժի հականավային թևավոր հրթիռներով, որոնք հնարավոր չէ հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն ստացել է մեծ քանակությամբ նոր հականավային թևավոր հրթիռներ, որոնք օժտված են նոր հնարավորություններով, այդ թվում՝ մեծ պայթուցիկ ուժի մարտագլխիկով, որը հնարավոր չէ հայտնաբերել։
Բացի հրթիռներից, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը ստացել է նաև մեծ և միջին հեռահարության հրթիռային համակարգեր, մարտական անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ծովային ռադարներ և այլ մարտական սարքավորումներ։