Բելառուսի նախագահը համոզված է, որ Ուկրաինան պետք է պահպանել միասնական և անբաժանելի պետության տեսքով: Այս մասին նա հայտարարել է ուկրաինացի լրագրող Սավիկ Շուստերին տրված հարցազրույցում, գրում է news.mail.ru-ն:
«Ես կտրականապես դեմ եմ ցանկացած դաշնություններին: Ի՞նչ է նշանակում այսօր սահմանազատել Արևմտյան Ուկրաինան Արևելյանից», – ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նրա խոսքով, դա երկկողմանի դաշնամուր կստացվի, որի մի կողմից մի մասնագետ կնվագի, մյուս կողմից` մեկ ուրիշը:
«Եվ ի՞նչ կստանանք: Փաստորեն Եվրոպայի կենտրոնում մի իրադրություն, երբ հզորագույն և խոշորագույն պետությունն ապակայունացված կլինի», – ասել է Բելառուսի նախագահը «Առաջին ազգային»-ի եթերում:
Լուկաշենկոյի կարծիքով, անհրաժեշտ է հանգստացնել երկիրը, կայունացնել իրավիճակը, հետո միայն հանրաքվեներ անցկացնել կամ մտածել դաշնային պետության մասին: