Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատիպն արդեն եղել է: Հունգարացի ըմբիշտ Դեյվիդ Լոսոնչին կրկին կանգնած է եղել նույն խնդրի առջև, ինչ մեր հայ մարզիկը և նա բողոքարկումից հետո 87 կգ քաշային կարգում արժանացավ աշխարհի չեմպիոնի տիտղոսին:
2023 թվականին «United World Wrestling» ֆեյսբուքյան էջում սրա վեաբերյալ գրառում է արվել՝ «Փորձագիտական մանրակրկիտ վերլուծությունից հետո, համաձայն ընթացիկ ըմբշամարտի կանոնների, Լոսոնչիի կողմից մրցակցի վրա կատարած անկումը պետք է հաստատվեր մրցագորգի նախագահի կողմից, քանի որ այն իրականում վերահսկվում էր ըստ փորձագետների վերանայման:
Հաշվի առնելով, որ մրցավարի սխալը, ըստ փորձագետների վերլուծության, անվիճելի էր, Բյուրոն բացառիկ հիմունքներով համաձայնեց, որ արդարությունը պահանջում է, որ այս անվանակարգում երկրորդ ոսկե մեդալը շնորհվի Լոսոնցիին, և որ նա նաև հռչակվի որպես 2023 թվականի հունական աշխարհի չեմպիոն»:
ArmLur.am-ը նկատել է, որ մարտի ժամանակ Արթուր Ալեքսանյանի մրցակցի ոտքը դուրս է եկել սահմանված շրջանակից, սակայն դրան ոչ ոք ուշադրություն չի դարձրել և համապատասխան միավորը չի տրվել հայ մարզիկին:
Հիշեցնենք, որ նմանատիպ մի դեպք էլ եղել է 2016 թվականին։ Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն Լոզանի մարզական արբիտրաժային դատարանում կբողոքարկի Ռիոյի օլիմպիական խաղերում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի պարտությունը՝ փորձելով արծաթի փոխարեն ոսկե մեդալը ստանալ:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվում են հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայ մարզիկներն էին Մալխաս Ամոյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97կգ) և Սլավիկ Գալստյանը (67 կգ):
Մալխաս Ամոյանը դարձավ բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը զիջեց բրոնզե մեդալի գոտեմարտում, իսկ Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր երկրորդ օլիմպիական արծաթե մեդալը:
Էմմա Մարտիրոսյան