Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը մեկնարկեց Փարիզ-2024-ում:
Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում ընթացող ծանրամարտի մրցաշարում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը նախ պոկեց 170 կգ, այնուհետ նախ չբարձրացրեց 175 կգ, իսկ 177 կգ բարձրացնելուց հետո մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Հրում վարժությունում Կարապետյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 200 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը 7-րդն է:
Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Բուլղարիայից Կարլոս Նասարը (երկամարտ`404 կգ ): Բուլղարացին հրում վարժությունում նաև աշխարհի ռեկորդ սահմանեց` 224 կգ: Երկրորդը Կոլումբիայից Լոպես Յասոնն է, իսկ եռյակի վերջում Իտալիայից Անտոնիո Պիցոլատոն է:
Ծանրամարտի ընտրանու մյուս անդամները` Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը ելույթ կունենան օգոստոսի 10-ին: