Ուկրաինայի զինված ուժերը 35 կմ խորացել են Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում։ Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։
«Երկրատեղորոշման լուսանկարները ցույց են տալիս, որ ուկրաինական զորքերը ներկա են ռուսական շրջաններում, որոնք գտնվում են Ուկրաինայի Սումիի մարզի հետ սահմանից 35 կմ հեռավորության վրա: Սակայն ուկրաինական զորքերն, անշուշտ, չեն վերահսկում Կուրսկի մարզի այն ամբողջ տարածքը, որի գրավման մասին գրում են ռուս ռազմական թղթակիցները»,- նշել է ISW-ն X-ի իր միկրոբլոգում։
ISW-ն հայտնել է, որ չեն վերլուծել ուկրաինական ռազմական գործողության նպատակները, որպեսզի չվտանգեն Ուկրաինայի օպերատիվ անվտանգությունը։
Tactical Update 🧵(1/12)
— Institute for the Study of War (@TheStudyofWar) August 9, 2024
Geolocated footage and Russian claims indicate that Ukrainian forces continued rapid advances further into Kursk Oblast on August 8, and Ukrainian forces are reportedly present in areas as far as 35 kilometers from the international border with Sumy… https://t.co/9dC8Fg0eDe pic.twitter.com/krehj0KL6c