Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում:
ArmLur.am-ն այս թեմայով զրուցեց գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի հետ։ Վերջինս ասաց, որ մրցավարները պետք է որոշեն։
«Պետք է նստենք լրջորեն քննարկենք ֆեդերացիայի, օլիմպիական կոմիտեի, նախարարության հետ, տենանք մենք ճիշտ ենք թե ճիշտ չենք, որտեղ ենք սխալ, որտեղ ենք ճիշտ, ինչ շանսեր ունենք։ Այս ամենը բոլորով պետք է քննարկենք»։
Էմմա Մարտիրոսյան