
Օգոստոսի 9-ին, ժամը 18։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Ford» (վարորդ՝ Ա․ Ե․) և «Nissan» (վարորդ՝ Ս․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները. վարորդները և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Հ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։