«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկուշաբթի օրը` օգոստոսի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձակուրդն ավարտվում է, ու վերջինս կանցնի աշխատանքի:
«Ժողովուրդ» օրաթերթի` կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը կառավարական կաբինետներում փոփոխություններ սկսի. տարբեր պաշտոնանկություններ ու նշանակումներ են սպասվում:
Մեր աղբյուրները նշում են, որ անհամբեր սպասում են նաև Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, որտեղ վարչապետը պետք է հանդես գա կոնկրետ ուղերձներով. դրանք վերաբերելու են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ադրբեջանի հոխորտանքներին, թե պետք է ՀՀ Սահմանադրությունը փոխվի, ինչպես նաև առաջիկա իր անելիքներին:
Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին նաև, որ պետք է վերջնական որոշում կայացվի, թե Հայաստանը կմասնակցի՞ արդյոք Բաքվում կայանալիք COP 29-ին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։