Բրազիլիայում ավիավթարի հետևանքով ողջ մնացածներ չկան, ինքնաթիռում գտնվել է 68 մարդ։ Այս մասին տեղեկացրել է Վալինյուսի քաղաքապետարանը։
Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել Կասկավելից (Պարանա նահանգ) և մեկնել Գուարուլյոսի (Սան Պաուլո) ուղղությամբ։
Վթարի պատճառը հայտնի չէ։