
Ֆրանսիայում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը, որում ուժերն են չափել Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները։
Գոլառատ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 3։3 հաշվով, և խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։ Իսպանիայի ընտրանին հաջորդիվ դարձել է 2 գոլի հեղինակ և հաղթանակ տոնել 5։3 հաշվով։
Իսպանիայի հավաքականը 32 տարվա դադարից հետո հռչակվել է Օլիմպիական չեմպիոն։