Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ օգոստոսի 10-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի երեք ներկայացուցիչ, հայտնում է ArmSport.am-ը:
Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում պայքարը 1/8-րդ եզրափակիչից կսկսի Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ)՝ 13:30-ին:
Նույն ժամին ծանրամարտի օլիմպիական մրցաշարում մրցահարթակ դուրս կգա Գարիկ Կարապետյանը (102 կգ)՝ 13։30-ին։
Մրցումային օրը կեզրափակի Հայաստանի ծանրամարտի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը (+102 կգ)՝ 22։30-ին։