
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել` դատապարտելով մարդու իրավունքների խախտումներն Իրանում,- տեղեկացնում է BBC-ն։Կանադայի կառավարության առաջարկած բանաձեւում նշվում է բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:Իրանի գերագույն առաջնորդի արտաքին հարցերով խորհրդականը բանաձեւում նշված փաստերը կեղծ է անվանել։Դեկտեմբերին նախատեսվում է բանաձեւի քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նստաշրջանում։