Կրակոցներ՝ Վահրամաբերդ եկեղեցու մոտ. անշնչացած տղամարդու մարմին են տեղափոխել հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17.00-ին, Վահրամաբերդ գյուղի եկեղեցու մոտ մի խումբ անձինք վիճաբանել են ու վիճաբանության ժամանակ Ա.Թ-ն դանակով հարվածել է Զ.Հ-ին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Մերսեդես» մեքենայից վերցրել է 12 տ/չ երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա.Թ-ի և Լ.Թ-ի ուղղությամբ և նշված ավտոմեքենան թողել ու  հեռացել է դեպքի վայրից։

Ձեռնարկվում են միջոցառումներ Զ.Հ-ին և հանցագործության գործիքներ հրացանը և դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Կրակոցների հետեւանքով ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սպանվել է Ա.Թ-ն։

Քնար Մանուկյան




Լրահոս