
Ամբողջ Կուրսկի շրջանում հրթիռային սպառնալիք է հայտարարվել։ Տագնապի ազդանշանն օրվա սկզբից արդեն երկրորդ անգամ է գործարկվում, հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։
«Կուրսկի շրջան․ եթե դուք տանն եք, ապա պետք է պատսպարվեք առանց պատուհանների միջանցքում, լոգարանում, պահեստում, գնացեք մոտակա շենքը կամ հարմար ապաստարանը», – գրել է նա։