
Իրանի իշխանությունները հուսով են, որ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանը ժամանակին կլինի և չի ազդի Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների վրա։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
«Մենք ունենք ինքնապաշտպանության օրինական իրավունք, մի հարց, որը բացարձակապես կապ չունի Գազայի հրադադարի հետ: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ մեր պատասխանը կլինի ժամանակին և կիրականացվի այնպես, որ չխոչընդոտի պոտենցիալ զինադադարին», – նշվում է տեքստում։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրանի առաջնահերթությունը «Գազայում տեւական զինադադարի հաստատումն է», եւ ՀԱՄԱՍ-ի կողմից ընդունված ցանկացած համաձայնագիր կճանաչվի Իրանի կողմից։