Օրերս ArmLur.am-ը գրել էր, որ Գառնու հեթանոսական տաճարում, որը համարվում է հայ ազգի պատմամշակութային ժառանգություններից հերթական լավագույն շինություններից մեկը, տեխնո ոճով միջոցառում (party) էր իրականացվել։
Միջոցառումը, բնականաբար, շարժել էր մարդկանց զայրույթը, քանի որ շատերի կարծիքով՝ անարգվում էր հեթանոսական տաճարը։
ArmLur.am-ը այս խնդրով գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ-ը՝ պարզելու՝ ինչո՞ւ է այդ ամենը կազմակերպվել հենց Գառնու հեթանոսական տաճարում։
ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին պատասխանել են.
«Տեղեկացնում ենք, որ «Թանգարանների մասին» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ թանգարանները կամ արգելոց-թանգարանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային, ժամանցային և բնապահպանական նպատակներով։ Հիշյալ դեպքում այն օգտագործվել է ժամանցային նպատակով, որի համար կազմակերպիչը սահմանված կարգի համաձայն համապատասխան վարձակալության պայմանագիր է կնքել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ՝ պարտավորվելով պահպանել սահմանված տեխնիկական անվտանգության բոլոր պայմանները»։