
Իսրայելի հյուսիսում հնչել են օդային ռմբակոծության ազդանշաններ՝ նախազգուշացնելով հրետակոծության սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Դրա տեղեկություններով՝ ահազանգը հայտարարվել է Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող Մալկիյա գյուղի շրջանում։
Տուժածների կամ գույքային վնասների մասին տեղեկություններ չկան։