Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ Գավառում և ՀՀ մի շարք համայնքներում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության մի շարք համայնքներում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«Գավառում տեղի կունենա «Երիտասարդության միջազգային օր 2024» միջոցառուման պաշտոնական մեկնարկը օգոստոսի 12-ին՝ ժամը 12:30-ին, Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում (Գավառի կենտրանական հրապարակ):

Ներկա կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, համայնքային իշխանության ներկայացուցիչներ:

Օրակարգում նախատեսված են սպորտային-ժամանցային մրցույթ, հեծանվաերթ-իրազեկում, առողջ ապրելակերպի վերաբերյալ ինտերակտիվ քննարկում, տեսանյութեր /ռիլեր/ պատրաստելու մրցույթ, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողության հասած երիտասարդների մասնակցությամբ, նկարազարդման վարպետության դաս և գործնական աշխատանք, քվեսթ, թվային տեխնոլոգիաների կանգառ, երիտասարդական ծրագրերի տեղեկատվական տաղավար և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս