
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայի հատվածում գտնվող դպրոցի իսրայելական հարվածից՝ հավելելով, որ նման ջարդերը արդարացում չունեն։
«Սարսափած եմ Իսրայելի կողմից Գազայում գտնվող դպրոցի կադրերից, որի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են սպանվել: Վերջին շաբաթների ընթացքում առնվազն 10 դպրոց թիրախ է դարձել: Այս ջարդերն արդարացում չունեն»,- գրել է Բորելը X-ի իր միկրոբլոկում: