Ղրղզստանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանի հյուսիսում գտնվող Թալասի շրջանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է հանրապետության սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Ինստիտուտի տվյալներով՝ շաբաթ օրը 4,5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել: Երկրաշարժի աղբյուրը գտնվել է Ղրղզստանի տարածքում՝ Յնտիմակ գյուղից 20 կիլոմետր հարավ, Թալաս շրջկենտրոնից 28 կիլոմետր հեռավորության վրա։
«Ղրղզստանի Հանրապետության բնակեցված վայրերում երկրաշարժի ուժգնությունը եղել է Մադանիաթ, Յնտիմակ, Կոզուչակ գյուղերում՝ 3 բալ, Աթայ Օգոնբաևա, Կալբա, Կում-Արիկ, Օզգերյուշ և Թալաս քաղաքում՝ 2,5 բալ»,- պարզաբանել են սեյսմիկ ինստիտուտից։

Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ ավերածություններ կամ զոհեր չկան։




Լրահոս