1 մլն վարկ, տարեկան 11 մլն եկամուտ․ ինչ ունեցվածք ունի դատախազ Կիմ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Կիմ Հարությունյանը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի հունվարի 27-ից:

Հարությունյանի հայտարարագրից ArmLur.am-ը տեղեկանում է, որ չունի սեփական տրանսպորտային միջոց, սակայն շահագործում է իրեն սեփականության իրավունքով չպատկանող 2018 թվականի KIA մակնիշի մեքենան:

Նրա հաշվետու տարվա ընթացքում հանձնված փոխառության գումարը կազմել է 2 մլն 160 հազար դրամ, կրկին տարվա ընթացքում վերադարձված փոխառության գումարի չափը նույն է՝ 2 մլն 160 հազար։ Տարվա վերջում առկա փոխառության գումարի չափը կազմել է 3 մլն 64 հազար դրամ։ Հանձնված և վերադարձված փոխառությունները կատարվել են Ռուբեն Ալումյանի միջև։

Տվյալ տարվա սկզբում Կիմ Հարությունյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 787 մլն 787 հազար դրամ, իսկ տարվա վերջում նվազել է՝ հասնելով 639 մլն 251 հազար դրամի:

Դատախազը տարվա սկզբում, որպես կանխիկ դրամ, հայտարարագրել է 750 հազար դրամ, ինչը տարվա վերջում ավելացել է՝ դառնալով 1 մլն 300 հազար դրամ:

Հաշվետու տարում նրա վարկի մայր գումարի չափը կազմել է 1 մլն 975 հազար դրամ, իսկ Հարությունյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 11 մլն 150 հազար դրամ, որը դատախազությունից ստացված աշխատավարձն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Կիմ Հարությունյանը Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի գործով դատախազն է։




Լրահոս