
Սանկտ Պետերբուրգում միջազգային ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսավորող օտարերկրացու են բռնել։ Այս մասին հայտնում է 78.ru-ն։
Նշվում է, որ Ուզբեկստանի 25-ամյա քաղաքացին 2017 թվականից բնակվում է Սանկտ Պետերբուրգում։ Ըստ ՆԳՆ-ի՝ նա իսլամի արմատական շարժումների կողմնակից էր և փողերի հավաքագրումներ էր կազմակերպում Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպությունների անդամների համար։
Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչական գործունեության խթանում» հոդվածով, ինչի համար նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Հստակեցվում է, որ նա ներկայումս գտնվում է Ռուսաստանի Դաշնությունից դուրս։