Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մեծապես հաջողություն ունեցավ խաղերի կազմակերպման գործում, բայց ամեն ինչ չէ, որ կատարյալ անցավ։ Այդ մասին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նիստում հայտարարել է խաղերի նախապատրաստման համակարգող հանձնաժողովի ղեկավար Պիեռ-Օլիվյե Բեքեր-Վիեժենը։
«Իհարկե, խոստովանում ենք, որ, անկեղծ ասած, ամեն ինչ չէ, որ իդեալական էր, դուք հասկանում եք, թե ինչ բարդ խնդիր է դրվել կազմկոմիտեի առջեւ՝ արդյունավետորեն պատրաստվել աշխատանքին, հյուրընկալել 800 հազար հանդիսատեսի, ավելի քան 5 հազար հավատարմագրված լրագրողների և 14 հազար մարդու Օլիմպիական ավանում: Մեծամասամբ դա հաջողությամբ իրականացվեց, բայց նույնիսկ լիարժեք պատրաստվածության դեպքում, երբ խաղերը սկսվեցին, որոշ ծրագրեր անխուսափելիորեն ճշգրտման կարիք ունեին»,-ասել է նա:
Օլիմպիական խաղերը Փարիզում կավարտվեն օգոստոսի 11-ին։