«Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Վերին Գալիլեայի հրեական բնակավայրերի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանյան «Հըզբոլլահի» ջոկատները զանգվածային հրթիռակոծություն են իրականացրել Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, օդային ռմբակոծության ազդանշանները հնչել են հրեական 20 բնակավայրերում, այդ թվում՝ Սաֆեդ քաղաքում, որը գտնվում է լիբանանա-իսրայելական սահմանից 20 կմ հեռավորության վրա։ Հարձակման մասշտաբներն ընդլայնվում են և ծածկել են Գոլանի բարձունքները, որտեղ մի քանի հրթիռ է ընկել։

«Հըզբոլլահի» Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ գործողությունն իրականացվել է շիա գրոհայինների կողմից՝ ի պատասխան Գազայի հատվածի ալ-Թաբիին դպրոցում ավելի քան 100 պաղեստինցիների սպանությանը:




Լրահոս