Օլիմպիական խաղերի ծանրամարտի առաջնությունում Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում զբաղեցնում է 3-րդ տեղը, Բահրեյնը ներկայացնող հայազգի Գոռ Մինասյանը՝ 1-ին տեղը:
Վարազդատ Լալայանը պոկում վարժությունը ավարտեց 215 կգ արդյունքով:
Առաջին մոտեցման ժամանակ Լալայանը բարձրացրեց 210, երկրորդի ժամանակ՝ 215 կգ-անոց ծանրաձող, երրորդ մոտեցումը՝ 218 կգ-անոց ծանրաձող բարձրացնելը, չհաջողվեց։ Պոկում վարժությունում Լալայանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
Երկրորդ տեղում աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն է, 216 կգ արդյունքով պոկում վարժությունում հաղթեց Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը:
Քիչ հետո կսկսվի հրում վարժությունը: