Փարիզ-2024․ Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով դարձավ փոխչեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում այսօր մրցահարթակը տրամադրվեց գերծանր քաշային ծանրորդներին․ պայքարի դուրս եկավ մեր երրորդ ծանրորդն ու վերջին օլիմպիականը՝ 2024 թ. Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Վարազդատ Լալայանը։ Առաջին մոտեցման ժամանակ Լալայանը բարձրացրեց 210, երկրորդի ժամանակ՝ 215 կգ-անոց ծանրաձող, երրորդ մոտեցումը՝ 218 կգ-անոց ծանրաձող բարձրացնելը, չհաջողվեց։ Պոկում վարժությունում Լալայանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

Հրում վարժությունում Լալայանը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 247, երկրորդի ժամանակ՝ 252 կգ-անոց ծանրաձող, երրորդ մոտեցումը չհաջողվեց․ 256 կգ-անոց ծանրաձողը Լալայանը չբարձրացրեց։




Լրահոս