Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից։
Միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոսի 9-ին Հրազդան գետի սկզբնամասից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 122 հատ խեցգետնաորսիչ:
Հայտնաբերված խեցգետնաորսիչները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: