Թուրքիայում կարող են արգելափակել Telegram-ը. հայտնի է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական իշխանությունները նախազգուշացրել են Telegram-ն արգելափակելու հնարավորության մասին՝ թմրանյութերի վաճառքի, մարմնավաճառության, մոլախաղերի և մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր տարածելու համար դրա օգտագործման պատճառով։ Այս մասին հայտնում է Takvim թերթը ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Թուրքիայի տեխնոլոգիաների և հաղորդակցության խորհուրդը ավելի քան 1000 նախազգուշացում է ուղարկել Telegram-ի գլխամասային գրասենյակ՝ պահանջելով փակել անօրինական գործունեության համար օգտագործվող ալիքները, սակայն դեռ պատասխան չի ստացել։

Թուրքիան ունի մոտ 8 միլիոն Telegram-ի օգտատեր։

Օգոստոսի 2-ին Թուրքիայում արգելափակվել է մուտքը Instagram սոցիալական ցանց՝ գործող օրենսդրությունը խախտելու համար։ Դրա մուտքը վերականգնվել է օգոստոսի 10-ի երեկոյան այն բանից հետո, երբ Instagram-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքական իշխանությունների պահանջները կատարելու վերաբերյալ։




Լրահոս