
Երգիչներ Հայկ Դուրգարյանը, Ավո Ադամյանը և երգչուհի Մաշ Իսրայելյանը երեկ նոր տեսահոլովակ են թողարկել հնդկերեն, որը կոչվում է «Հնդկական պոպուրի»:
Չնայած որ երգը դեռ մի քանի ժամ է, ինչ հրապարակվել է, միևնույն է` հասցրել է արժանանալ քննադատություների:
Այս մասին նաև ինստագրամյան իր էջում երգիչ Ավո Ադամյանը գրառում էր կատարել: Նա մինչ երգի ամբողջական տարբերակի հրապարակումը մի փոքր հատված էր տեղադրել իր էջում և կից գրել ՝«Ժողովուրդ ջան, քիչ մնաց, որ ավելի լավ քլնգեք»:
Էմմա Մարտիրոսյան