Այսօր՝ օգոստոսի 12-ին, նշվում է երիտասարդության միջազգային օրը։
«Տավուշը հանում հայրենիքի» շարժման աջակից երիտասարդներն այսօր իրականացնելու են մի շարք միջոցառումներ։
Միջոցառման մեկնարկը տրվելու է երիտասարդական քայլերթով՝ Մատենադարանի մոտից, ժամը 18։00-ին։ Երիտասարդները քայլերթով գնալու են դեպի Սուրբ Աննա եկեղեցի՝ երիտասարդական հավաքի։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանում հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամեն երկուշաբթի օրերին Սուրբ Աննա եկեղեցու բակում հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։
Աննա Սրապիոնյան