
Առողջապահության նախարարությունը Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածների վերաբերյալ նոր մանրամասներ է ներկայացրել։
Նշվում է, որ վթարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության:
9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: