
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն առաջին անգամ մրցաշարին մասնակցել է որպես Հայաստանի քաղաքացի: Այն հաղթանակով է մեկնարկել WTA 1000 Ցինցինատի օփենում։ Այս մասին գրում է sportball24․com-ը։
Որակավորման փուլում 21-ամյա հայուհին երկու սեթում հաղթել է ամերիկուհի Լորեն Դևիսին և անցել որակավորման եզրափակիչ փուլ (6-3, 6-1):
Եզրափակիչում Էլինան կմրցի բրիտանուհի Հարիեթ Դարթի հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարի մեկնարկից առաջ Էլինա Ավանեսյանը հայկական անձնագիր էր ստացել նաև Ցինցինատի օփենում և այժմ ներկայացնում է Հայաստանը: