
Համաշխարհային բանկը որոշել է Մոլդովային 30 մլն դոլարի վարկ տրամադրել ՝ կառուցվաքային բարեփոխումների աջակցման նպատակով ` հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտնել է բանկի մամլո ծառայությունը, հիմնական նպատակն է գործարար մթնոլորտի բարելավումը, կայուն ֆինանսական սեկտորի ամրապնդումը, պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը: Նախատեսվում է, որ շուտով կտրամադրվի նաև երկրորդ նմանատիպ վարկը: